Էմիր Կուստուրիցա. Հայաստանում ճանաչված լինելն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան ԱՄՆ-ում
Գալով Հայաստան ինձ համար պարզ դարձավ, որ Հայաստանում ճանաչված լինելն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան ԱՄՆ-ում, քանի որ այստեղ պատմության որոշ շերտեր եմ հասկանում, քանի որ մեր պատմական ենթագիտակցությունը շատ նման է իրար: Ես հասկացա, թե ինչու են իմ արվեստը այստեղ հասկանում ու գնահատում այնպես, ինչպես սերբերը: Ոչ միայն պատմական նմանությունների բերումուվ է, այլ որ նմանօրինակ մոտեցում ունենք մշակույթի հանդեպ:
Դուք Ցեղասպանություն եք տեսել, մենք էլ: Մենք, ինչպես և դուք, սփռված ենք ամբողջ աշխարհում ու ներկայացնում ենք մեր արվեստը: Փոքր ազգերը պետք է կրթված լինեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մտքեր արտահայտեց աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուսուրիցան, ով Հայաստան էր ժամանել երեկ: Նա ասաց, որ ինքը երջանիկ է, որ Հայաստանում է: Նրան Հայաստան բերել է իր հետաքրքրասիրությունը:
«Հայաստան անվանումը, էկզոտիկից առավել, սերբ ազգի հետ շատ աղերսներ ունի և ընդհանուր բաներ: Դուք այտեղ մեկուսացված եք պատմական մի անհարմար դիրքի մեջ, մենք նմանօրինակ դիրքում ենք գտնվում` Եվրոպայի դարպասին, Եվրոպայի լուսամուտի կողքին մի կղզյակ ենք: Մեր պատմության զարգացման ընթացքում նույն թշանամին ենք ունեցել»,- ասաց կինոռեժիսորը:
Նախօրեին Է. Կուստուրիցան այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: «Փարաջանովի «Կորուսյալ նախնիների ստվերները» ֆիլմը երբևէ նկարված լավագույն ֆիլմերից է: Ես ինձ երեկ այնտեղ այնպես էի զգում, կարծես ֆիլմի ներսում լինեի: Թանգարանը էլ ավելի է շեշտում, թե ինչ մեծ արվեստագետ է Փարաջանովը, քան միայն ֆիլմերը դիտելով: Այդ յուրօրինակ ճաշակը, տեսողական աշխարհով այդպես տարված լինելը, այսօր չկա»,- ասաց լեգենդար կինոռեժիսորը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան