Վիկ Դարչինյանի մտքում միայն Նոնիտո Դոներն է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը և այդ կոչումների հավակնորդ մեքսիկացի Ռոդրիգո Հերրերոն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ տեղի է ունենալու մենամարտը, հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ այս մենամարտում հաղթելու դեպքում հայ բռնցքամարտիկը հաջորդ մենամարտում, ամենայն հավանականությամբ, կհանդիպի ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, որին 2007 թ. կայացած մարտում պարտվել է տեխնիկական նոկաուտով: