
ԲԻ-ԲԻ-ՍԻ. Օբամայի վարչակազմը փորձելու է արգելափակել Հայոց Ցեղասպանության բանաձևի քվեարկությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ փորձելու է արգելափակել Հայոց Ցեղասպանության բանաձևի քվեարկությունը: Այս մասին հաղորդում է «ԲԻ-բի-սի»-ն՝ չհրապարակելով այլ մանրամասներ:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բաց քվեարկությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձևը:
Թուրքական կողմն անմիջապես հետ կանչեց ԱՄՆ-ում իր դեսպանին, բոլոր բարձրաստիճան պաշտոնյանները հանդես եկան դատապարտող հայտարարություններով՝ նշելով, որ դա կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին