Ի՞նչ արժեք է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը
«Քաղաքի բնակչությունը գնալով ավելանում է, իսկ բնակչությունը հոգևոր սննդի կարիք ունի: Եկեղեցին հենց այդ սնունդն է»,- այս մասին Panorama.am-ին ասաց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը` խոսելով կառավարության` փետրվարի 25-ին կայացրած այն որոշման մասին:
Հիշեցնենք, որ կառավարությունն ընդունել է «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին, համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։
Տեր Վահրամը պարզաբանեց, թե` «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատերը ցանկություն է հայտնել իր կողմից այդ տարածքը նվիրաբերել Մայր Տաճարին:
Այսպիսով` գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատված էր Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի մշակութային արժեք լինել-չլինելու հարցադրումը գնալով սրանում է:
Քաղաքաշինության նախարարության մամլո պատասխանատու Բաղդասար Մհերյանն իր հերթին հայտնեց, թե` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը մշակույթին արժեք չէ ու շատ ավելի գեղեցիկ կլինի, որ այդտեղ կառուցեն եկեղեցի:
«Իբր քաղաքացի` ողջունում եմ տաճարի վերականգնումը: Ինչու՞ տրագեդիա դարձնել, հարց դարձնել, բա պետք է քանդվի, որ նորը կառուցվի: Չեք ուզենա՞, որ Շենգավիթի, Աջափնյակի խռուշչովկաները քանդվեն: Չեղած տեղից պրոբլեմ պետք չէ սարքել»,- ավելացրեց նա:
Թեև այդ փոփոխության մասին կա կառավարության որոշումը, սակայն մշակույթի նախարարությունը դեռ պատրաստի պատասխան չուներ` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը մշակութային արժեք է, թե ոչ:
Տեղեկանք.
Հայաստանի Հանրապետության Երևան Քաղաքի Պատմության և Մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում «Մոսկվա» ամառային կինոթատրոնը, որ կառուցված է Ճարտարապետներ Ս. Կնտեղցյանի և Թ. Գևորգյանի կողմից 1966 թվին Աբովյան փող, 18-ում` 178.3.2. –ն է:
Է՞ր:
Ցուցակից դուրս բերումը` ըստ օրենքի. Գրված է օրենքում:
Մշակույթի ռահվիրաններից ովքեր են «երաշխավորել» կառույցի ոչ մշակութային լինելը` դեռ հայտնի չէ:
Նախորդող նորություն` «Մեր գոյությունը կարող ենք մեր տեսակով միայն պահպանել»