Երկրի ղեկավարն ընդունել է Էմիր Կուստուրիցային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Անվանի կինոռեժիսորը Հայաստանում առաջին անգամ է: Երևանում երեկ /մարտի 5-ին/ կայացել է նրա ղեկավարած «The No Smoking Orchestra» խմբի համերգը: Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Հաճույք է Ձեզ հյուրընկալել հայկական հողում: Ձեր այցելությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Մեր ժողովուրդները պատմական ճակատագրով պայմանավորված շատ ընդհանրություններ ունեն, և Ձեր արվեստն ու երաժշտությունը հոգեհարազատ են մեր ժողովրդին»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Էմիր Կուստուրիցան Հանրապետության Նախագահին փոխանցել է այցելությունից ստացած իր տպավորությունները: «Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Մեր ժողովուրդները պատմական ողբերգական անցյալի առումով մեծ ընդհանրություններ ունեն, և ես ուրախ եմ այս այցելության համար, որը ինձ հնարավորություն է տալիս` արտահայտելու այդ ամենի մասին իմ զգացմունքներն ու ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը»,- ընդգծել է աշխարհահռչակ կինոռեժիսորը:
Էմիր Կուստուրիցան Սերժ Սարգսյանին տեղեկացրել է նաև իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Նա միաժամանակ ասել է. որ կգործադրի հնարավոր ջանքերն` աջակցելու հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները