«Դպրոցներում դրամահավաքի դեպքերը նվազել են». Ա.Աշոտյան
Արմեն Աշոտյանի Կրթության և Գիտության նախարարի պաշտոնում թիվ մեկ հանձնարարականներից մեկն էր դպրոցներում դրամահավաքին խոչընդոտելը: Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարն այսօր անդրադարձավ այդ թեմային:
«Իհարկե, բոլորին էլ հասկանալի է, որ տարիների ընթացքում ձևավորված ավանդույթը` ցանկացած հարցի լուծում գտնելը ծնողներից հավաքարված գումարների շնորհիվ, միանգամից հնարավոր չէր վերացնել, սակայն, ըստ ամենայնի, այս հարցում դրական դինամիկա արձանագրվել է»,- կարծիք հայտնեց ԿԳ նախարարը:
Ըստ նրա, սրա վերաբերյալ գերատեսչության թեժ գծին եկած ահազագները ևս նվազել են:
«Նախարարության աշխատակիցներն ինձ տեղեկացրել են, որ նախորդ տարիների համեմատ ` այս տարի մի քանի անգամ քիչ են եղել նմանօրինակ բողոքներով զանգերը, - հայտնեց Ա.Աշոտյանը: