Թուրքիան չի պատրաստվում տապալել ԱՄՆ-ի հետ ռազմաառևտրային գործակցությունը կամ փակել Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան. CNNTurk
ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Անկարա հետ կանչված թուրք դեսպան Նամըք Թանը ձեռնամուխ է եղել ակտիվ քաղաքական խորհրդակցությունների:
Ըստ «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվական ծառայության` այժմ Անկարայում մշակում են այն գործողությունների պլանը, որը կիրագործվի նշված հայկական բանաձևի` Պալատի լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելու ժամանակ:
Աղբյուրի համաձայն` առայժմ թուրքական իշխանությունները չեն պատրաստվում տապալել Վաշինգտոն-Անկարա ռազմաառևտրային գործակցությունը կամ փակել Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան:
Բայց եթե հիշյալ բանաձևը ներկայացվի Պալատի լիագումար նիստ, ապա Անկարան ԱՄՆ-ի դեմ միջոցներ կձեռնարկի պաշտպանական ոլորտներում:
Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ` «CNNTurk»-ը նշում է, որ այս պահին արդեն մշակված ու պատրաստ են Անկարայի ձեռնարկելիք այն քայլերը, որոնք նախատեսված են հակադարձելու բանաձևի առաջխաղացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին