Այրվել է մոսկովյան «Օպերա» ակումբը. Կան զոհեր և անհայտ կորածներ
Այսօր առավոտյան այրվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող «Օպերա» ակումբը: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, հրդեհի մակերեսը կազմել է 1200 խորանարդ մետր: Հրդեհը 5 բալանոց սանդղակի բարդության չափանիշներով որակվել է երկրորդ աստիճանի: Ակումբի հարակից 4 հարկանի հանրակացարանից տարհանվել է 250 մարդ: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են 25 հրշեջ հաշվարկներ:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախնական տվյալների համաձայն, հրդեհից տուժածներ չկային: Սակայն փլատակների հանման ժամանակ փրկարաների կողմից հայտնաբերվել է տղամարդու (ենթադրաբար ակումբի պահակի) դի: Անվտանգության երկու աշխատակից համարվում են անհայտ կորած: