Պաշտոնական տվյալներ. Թուրքիայում գրանցված երկրաշարժից մահացել է 51 մարդ
Նախօրեին Թուրքիայի արևելքում գրանցված երկրաշարժի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է 51 մարդ: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարը: Ըստ նրա, 34 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մահացածները և վնասվածք ստացածները երեք գյուղի բնակիչներ են:
Հիշեցնենք, որ 6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են նախօրեին` վաղ առավոտյան: Էպիկենտրոնում ` Էլյազիգ շրջանում (Անկարայից 550 կմ հեռավորության վրա) ավերվել են տասնյակ տներ:
«Ռիա Նովոստի» գործակալությունը նշում է, որ Թուրքիայում բավականին հաճախ են երկրաշարժներ տեղի ունենում: 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի էր ունեցել 1999 թվականին, որը խլել է 18 հազար մարդու կյանք: