Թուրքիայում Ուկրաինայի հյուպատոսարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:
Թուրքիայի Բաքըրքոյ շրջանում գտնվող ուկրաինական հյուպատոսարանի վրա զինված հարձակման փորձ է իրականացվել: Ըստ թուրքական «Սաբահ» (Sabah) թերթի` առավոտյան ինքնությունը դեռևս չպարզված անհայտ անձը փորձել է մուտք գործել հյուպատոսարանի շենք: Նա փորձել է զենքով դիմադրել անվտանգության աշխատակիցներին: Սկսվել է փոխհրաձգություն: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել զինված ահաբեկչին: Վերջինիս պայուսակից հայտնաբերվել է նաև ռումբ: Հյուպատոսարանի հարակից շենքերից բնակչությունը շտապ տարհանվել է: Ահաբեկիչը հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Այլ վիրավորներ չկան: