Թուրքիան 1.6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 20 ինքնաթիռ է գնելու ամերկյան «Boeing»-ից
«Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության և «Boeing» ավիաարտադրական հսկայի միջև կնքվելիք ինքնաթիռների գնման պայմանագիրը վտանգվել էր, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում էր հայտնվել Հայոց ցեղասպանության բանաձևը:
Օրինագիծն ընդունվեց, և հակառակ բոլոր սպառնալիքների, այդուամենայնիվ, թուրք-ամերիկյան ռազմաառևտրային համագործակցությունը չվնասվեց: Այսպես` թուրքական «Վաթան» (Vatan) օրաթերթը տեղեկացնում է, որ թուրքերը չեղյալ չեն հայտարարել ամերիկյան «Boeing»-ին պատվիրած 20 ինքնաթիռների գնման պայմանագիրը: Նշում է, որ պայմանագրի ընդհանուր արժողությունը կազմում է 1.6 մլրդ դոլար: Պատվիրված ինքնաթիռները նախատեսված է թուրքական կողմին` պատվիրատուին, հանձնել մինչև 2012 թվականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա