Արցախում ամուսնությունների թիվն աճել է
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակվել է բնակչության բնական աճի և մեխանիկական տեղաշարժերի փետրվար ամսի ցուցանիշները: Ըստ այդ ցուցանիշների` փետրվարին, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում ծնվել է 191 երեխա /2009թ. փետրվարին ծնվել են 202 երեխա/, մահացել է 112 մարդ. Վերջին ցուցանիշը` 2009 թ: Փետրվարին մահացել է 110 մարդ:
Անցած ամսում գրանցվել է 55 ամուսնություն եւ 9 ամուսնալուծություն` 2009 թ. փետրվարին գրանցված 30 ամուսնության և 9 ամուսնալուծության դիմաց:
Հանրապետությունում եկողների թիվը անցած տարվա փետրվարի համեմատ աճել է 56-ով /եկողների թիվը կազմել է 141/: Մեկնողների թվաքանակը նույն ժամանակահատվածում կազմել է 23 մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 28 մարդու փոխարեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում