Դեղորայքի շուկայում գների էական տեղաշարժեր չեն գրանցվել
Դեղորայքի շուկայում 7 ընկերություններ, որոնք տուգանվել էին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 470 մլն դրամ` հակամրցակցային գործունեության համար, դիմել են դատարան:
Հայցով նրանք պահանջել են ՏՄՊՊՀ-ի որոշման մի քանի կետեր անվավեր ճանաչել: Ի դեպ, հանձնաժողովն իր հերթական նիստերում արդեն քննարկել և մերժել էր այս ընկերությունների վարչական բողոքներում նշված փաստարկները:
Ըստ հանձնաժողովի կայացրած որոշման, ընկերությունները ոչ միայն պիտի վճարեին տուգանքը 10 օրվա ընթացքում, այլև իջեցնեին դեղորայքի անհիմն բարձրացված գները:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը հաստատեց, որ, ըստ իրենց վերջին մոնիտորիգի, գների էական տեղաշարժեր չկան. ոչ էական իջեցումներ են, ոչ էլ թանկացումներ:
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին դեղորայքի շուկայում իրականացված վարույթի շրջանակներում 7 ընկերությունները տուգանվեցին իրենց տարեկան շահույթի 2%-ի չափով, ինչը կազմեց 470 մլն դրամ:
Նախորդող նորություններ`
470 մլն դրամի տուգանքներ` դեղորայքի շուկայում ,
ՏՄՊՊՀ-ն մերժեց վարչական բողոքը,
«Խեղճ» դեղ ներկրողներն ու իրենց եկամուտները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան