Պատվո շքանշաններ՝ Ժանսեմին ու Տոնինո Գուերային
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրիջանի Սեմերջյանին (Ժանսեմ) Պատվո շքանշանով պարգևատրելու մասին: Այս մասին հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանգրով հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար և ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո Գուերան պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները