Վ. Ռազլոգ. «Ծրագրի իրականացումը մոտ 50%-ով կնվազեցնի Երևանի Մետրոպոլիտենի կողմից ծախսվող էլեկտրաէներգիան»
Մետրոպոլիտենի կայուն և անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով այսօր ստորագրվեց առաջին վարկային համաձայնագիրը, որի մասնակիցներից է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ):
Այսօր ՎԶԵԲ երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց , որ 15 մլն եվրո վարկային փաթեթից բացի, ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամի կողմից ևս 1 մլն եվրո է տրամադրվելու տեխնիկական աշխատանքների իրականացման նպատակների համար:
Տեղեկացվեց, որ այս գումարի առաջին կեսը նախաստորագրման փուլում է տրամադրվելու, իսկ մյուս կեսը` հետստորագրման: Նշենք, որ հետստորագրման մասն ուղղվելու է ծրագրի իրականացման նպատակներին:
«Ծրագրի իրականացումը մոտ 50%-ով կնվազեցնի Երևանի Մետրոպոլիտենի կողմից ծախսվող էլեկտրաէներգիան : Այս արդյունքին հնարավոր կլինի հասնել` ջրի պոմպերը, էլեկտրասնուցման մալուխները, ինչպես նաև այլ ենթակառուցվածքները փոխելով: Այս ծրագիրը հնարավորություն կտա Մետրոպոլիտենին բարելավել իր ծառայությունների որակը և արդյունավետությունը»,- ասաց Վ. Ռազլոգը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա