Խոզի գրիպի դեմ պատվաստումներից կողմնակի ազդեցությունները ջրի երես են դուրս գալիս
Մոլդովայում մարտի սկզբին խոզի գրիպի դեմ պատվաստվել է 25 հազար մարդ: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ 500 հազար չափաբաժին պատվաստանյութով պատվաստվել է 295.131 հոգի: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, տեղի առողջապահության նախարարությունը միևնույն ժամանակ հաղորդել է, որ որոշ պատվաստված քաղաքացիների մոտ նկատվում են կողմնակի ազդեցություններ:
Ներկայում պատվաստանյութից առաջացած բարդությունների 9 դեպքից հաստատվել է միայն մեկը: Առողջապահության նախարարությունը տեղական իշխանություններին տեղեկացնում է, որ հարկավոր է շարունակել A/H1N1 գրիպի դեմ պատվաստումները:
Մասնագետները վախենում են գրիպի նոր բռնկումներից: Չնայած հիվանդությունը անկում է ապրում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրիպը 6-րդ` ամենավտանգավոր մակարդակից ցածր չի համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում