ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կրկին ռեկորդ է սահմանում
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտն այս տարվա փետրվարին կրկին հասել է ռեկորդային ցուցանիշի` կազմելով 220,9 մլրդ դոլար,-BBC-ին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից:
Դաշնային բյուջեի դեֆիցիտը ֆիսկալ տարվա սկզբից սկսած, առաջին 5 ամիսների ընթացքում կազմում է 651,6 մլրդ դոլար:
Անցյալ տարի նույն ժամանակահատվածում բյուջեի դեֆիցիտը եղել է 10,5 %-ով քիչ:
Ինչպես լրատվամիջոցն է նշում, նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չի բացառում, որ 2010 թվականին բյուջեի դեֆիցիտը կազմի ռեկորդային` 1,56 տրիլիոն, անցյալ տարվա 1,4 տրիլիոնի փոխարեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա