Բեռլինում ցուցադրվել է Ցեղասպանությանը նվիրված «Մոխիրն ու փյունիկը» ֆիլմը
Բեռլինի «Գերմանիայի պատմական թանգարանի» կինոդահլիճում նախօրեին տեղի է ունեցել «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ֆիլմը նկարահանվել է հայտնի հրապարակախոս և գիտնական Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակի առթիվ Հայաստանում, Թուրքիայում և Սիրիայում «Blankfilm» ընկերության կողմից Գերմանական հանրապետական մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի և գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթներով հանդես են եկել ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ֆիլմի ռեժիսոր պարոն Սոլախանը: Ելույթներին հետևել է մտքերի փոխանակում, որի ընթացքում դեսպան Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան