Աստվածաշունչը` 3D ձևաչափով
Հոլիվուդյան տեխնոլոգիալները կմիջամետեն աշխարհին հայտնի ամենահին պատմություններից մեկին. «երազանքների ֆաբրիկայում» մտադրվել են էկրանավորել Ծննդոց գիրքը: Համաձայն վերջին ժամանակների նորաձև միտման` հանդիսատեսին հայտնի պատմության վերափոխված տարբերակը կներկայանա 3D ձևաչափով: Այս մասին գրում է dni.ru-ն:
Աստվածաշնչյան պատմության էկրանավորման պատասխանատվությունը ստանձնել է Paramount Pictures-ը, որ արդեն որպես նախագծի ռեժիսոր վարձել է Դեյվիդ Կանինգեմին:
Հիշեցնենք, որ նա «Անկառավարելի էքստրիմ» և «Խավարի ծագումը» ֆիլմերի հեղինակն է: Նրան տրված է լուծել բավական բարդ խնդիր. նախատեսված ընդամենը 30 մլն դոլար բյուջեով պետք է կարողանա արդարացնել հանդիսատեսի սպասումները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները