Լևոն Սարգսյանը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին հրամանգիր է ստորագրել Լևոն Սարգսյանին Թունիսի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Լևոն Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
Լ. Սարգսյանը ծնվել է 1959 թ. հունիսի 21-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:
1976 թ. ավարտել է Ստեփանակերտի N2 միջնակարգ դպրոցը:
1982 թ. ավարտել է ԵՊՀ Արևելագիտական ֆակուլտետի արաբական բաժինը:
1981-82 թթ. աշխատել է Ալժիրում` որպես զինվորական թարգմանիչ:
1983-85 թթ. ծառայել է խորհրդային բանակում` որպես զինվորական թարգմանիչ:
1986-89 թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ասպիրանտուրայում:
1989-91 թթ. աշխատել է Լիբիայում` որպես զինվորական թարգմանիչ:
1991-93 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող:
1993 թ. աշխատանքի է անցել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում:
1994-98 թթ. աշխատել է Հալեպում որպես ՀՀ գլխավոր հյուպատոս:
1998-2004 թթ. աշխատել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
2000-2005 թթ. համատեղությամբ աշխատել է Հորդանանի Հաշիմյան թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
2005-2010թթ. Թունիսում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է:
2010թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան