«ԱրմենՏել»-ը կաջակցի ռուսաց լեզվի էլեկտրոնային ինտերակտիվ ինքնուսույցի ներդրմանը
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Հայաստանի կրթական հաստատություններում ռուսաց լեզվի էլեկտրոնային ինտերակտիվ ինքնուսույցի ներդրման ծրագրին աջակցելու մասին: Ծրագրի շրջանակներում էլեկտրոնային ինքնուսույց կտրամադրվի Երևանի և մարզային դպրոցներին ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Կրթությանն առնչվող հարցերը մեր «Beeline հանուն պածառ ապագայի» սոցիալական քաղաքականության անկյունաքարն են կազմում: Այս ծրագրում կիրառվում է լեզվի ուսուցման ժամանակից մեթոդիկան, որը թվային տեխնոլոգիաների միջոցով ուսուցման գործընթացն առավել մատչելի և դյուրին դարձնելու լավ օրինակ է»,- նշեց ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ծրագիրն իրականացվում է «Ռուսական մշակույթի օջախ» հասրակական կազմակերպության կողմից: Այն արժանացել է Կրթության և Գիտության նախարարության, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան, Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության և մի շարք այլ հայաստանյան կազմակերպությունների հավանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան