Բ. Օբաման կոչ է արել Չինաստանին վերանայել Յուանի կուրսը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Չինաստանին փոխել Յուանի կուրսը,- հայտնում է «Guardian» թերթը:
ԱՄՆ Կոնգրեսի անդամները կարծում են, որ Պեկինն արհեստականորեն իջեցնում է ազգային արժույթը, որպեսզի երկրի համար, որքան հնարավոր է արդյունավետ արտահանման գներ սահմանի:
ԱՄՆ արհմիությունները հայտարարում են, որ Չինաստանի անօրինական փոխարժեքային մեքենայությունները հանգեցրել են շատ ամերիկյան քաղաքացիների աշխատատեղերի կորստի:
Հիշեցնենք, որ Թիմ Գեյթները հաջորդ շաբաթ կմեկնի Պեկին` առևտրային հարցեր քննարկելու նպատակով: