Թուրքիան Ստոկհոլմից էլ հետ կանչեց իր դեսպանին
Թուրքիան խորհրդակցության նպատակով հետ է կանչել իր դեսպանին Ստոկհոլմից` այն բանից հետո, երբ շվեդական խորհրդարանն ընդունեց Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը ցեղասպանություն որակելու բանաձևը:
Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը երեկ` մարտի 11-ին, հավանության արժանացրեց 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը ցեղասպանություն որակելու բանաձևը: Բանաձևը ընդունվեց 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ բանաձևը քննարկության էր դրվել երեք ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ:
Հաղորդում է BBC-ին:
Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ, Շվեդիան,: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: