Սոարեշը կայցելի Լեռնային Ղարաբաղ
Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ հրավիրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշին այցելել ԼՂՀ և ստացել է դրական արձագանք:
Ժ.Սոարեշը նշել է, թե ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Նշենք, որ մինչ լրագրողների հետ հանդիպումը, ԼՂՀ ԱԺ նախագահը մեկ ժամ առանձնազրույց էր ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ, սակայն վերջինը չէր մասնակցել մամուլի ասուլիսին:
Ա.Ղուլյանի խոսքով, իրենց դիրքորոշումը` Ղարաբաղի մասնակցի բանակցային գործընթացին, ամենևին էլ կապված չէ գործընթացն արագացնելու ցանկության հետ: Պարզապես այդ կերպ հնարավոր կլինի անմիջականորեն ներկայացնել Արցախի տեսակետերը.
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները