Արցախից Սորբոն, Օքսֆորդ եւ Հարվարդ
Պարզվում է, որ կա համաշխարհային հեղինակություն ունեցող բարձրագույն ուսումնական 20 հաստատությունների ցուցակ, որում ընդգրկված հաստատություններից յուրաքանչյուրում ցանկության դեպքում կարող ենսովորել նաև ղարաբաղցի երիտասարդները:
Այսօր Արցախի նախագահի և պետհամալսարանի ուսանողության հետ հանդիպման ժամանակ ուսանողներից մեկը բարձրացրել է արտասահմանում ուսումը շարունակելու հարցում պետության աջակցության մասին հարցը, որին ի պատասխան նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ եթե ցանկացողներ կան, պետությունը պատրաստ է աջակցել նրանց: Ըստ նախագահի, 20 հաստատությունների շարքում այնպիսի բուհեր են` ինչպիսիք են Հարվարդի, Օքսֆորդի եւ Սորբոնի համալսարանները: