Եվրամիությունը կօգնի՞ Հունաստանին
Ակնկալվում է, որ Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները առաջիկա երկուշաբթի, կարող են համաձայնել Հունաստանին օգնելու հրատապ ծրագրին: Այս մասին հաղորդում է ԲԻ-ԲԻ Սի-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` ծրագրով նախատեսվում է Հունաստանին տրամադրել բազմամիլիարդ վարկ և երաշխիք: Միայն այն դեպքում, եթե վերջինը օգնությամբ դիմի Եվրամիությանը: Ծրագրին մասնակցություն կունենան եվրագոտու անդամ երկրներ` առաջին հերթին Գերմանիան և Ֆրանսիան:
Նկատենք, որ Աթենքը դեռ ուղղակիորեն չի դիմել Եվրամիությանը ֆինանսական օգնության խնդրանքով:
Հիշեցնենք, որ Հունական իշխանության ձեռնարկած բյուջետային ծախսերի կրճատման գործողությունները զանգվածային բողոքի մեծ ալիք են առաջացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա