Բ. Սահակյանը հանդիպել է գործարարների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է բարերար և գործարար, «ԲԱՄՈ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Այնուհետև երկրի ղեկավարը և բարերարը այցելել են Շուշի քաղաք և տեղում ծանոթացել քաղաքի ներդրումային ներուժին:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա