Ադրբեջանում գործարար է սպանվել
Մարտի 14-ին, Ադրբեջանի Ջալալիբադի շրջանում տեղի է ունեցել ծանր սպանություն: Առկա լրատվության համաձայն կրկին գործարար է սպանվել: Այս մասին, Դեյ.ազ լրատվական կայքի փոխանցմամբ հայտնել են Ջալալիբադի շրջանի դատախազությունից:
Տարածված տեղեկությունների համաձայն, իր ծառայողական սենյակում, հրազենից կատարված կրակից սպանվել է հայտնի գործարար Ալեկպեր Խախիևը: Այս պահի դրությամբ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում` հանցագործների ձերբակալության ուղղությամբ:
Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 120.1 (կանխամտածված սպանություն) հոդվածով:
Ալեկպեր Խախիևի մերձակա շրջապատի ներկայացուցիներից մեկը հայտնել է, որ վերջին ժամանակներում գործարարը մեծ խնդիրներ է ունեցել պաշտոնական շրջանակների հետ, սակայն վերջինս զերծ է մնացել կոնկրետ անուներ նշելուց: