Միսնկի խմբի ձևաչափի փոփոխումը քիչ հավանական է. Կապինոս
ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխումը քիչ հավանական է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: Նա ձևաչափի փոփոխումը ամենավտանգավոր բանը համարեց: Կապինոսի գնահատմամբ, ներկա ձևաչափը ամենաօպտիմալ տարբերակն է, այստեղ ներկայացված են երեք գերտերությունները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, որոնք իրենց շահերն ունեն տարածաշրջանում: Կապինոսն ընդգծեց, որ Միսնկի խմբի աշխատանքին պետք է զգույշ վերաբերել:
«Երեք անգամ կողմերը շատ մոտ էին համաձայնագրի ստորագրմանը. որոշ կոնյուկտուրաններից ելնելով` դա տեղի չունեցավ: Այսօր շատ պատասխանատու փուլ է, և միջնորդների աշխատանքին պետք է շատ լուրջ մոտենալ»,-ասաց Կապինոսը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:
1994թ. կնքվեց զինադադար: Ներկայում հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան