Խոզի գրիպի դեմ պատվաստումները հնարավոր է արվեն այս աշնանը
«Մենք առաջարկ արեցինք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որ պատվաստումները սկսենք ոչ թե հիմա, որովհետև դրանց ազդեցությունը մեկ տարի է, այլ ենթադրենք աշնանը: Ես գտնում եմ, որ մենք ճիշտ ենք արել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Նրա խոսքով, AH1N1 գրիպի դեմ պատվաստումները կիրականցվեն ըստ անհրաժեշտության, ահազանգերի առկայության դեպքում, աշնան ընտրությունը, ոլորտի պատասխանատուի խոսքով, հիմնավորված է:
«Գիտեք, որ գրիպի էպիդեմիաները սկսվում են և տարածվում են ընդհանրապես ձմռան ժամանակաշրջանում: Աշնանը պատվաստելով ռիսկային խմբերը զերծ կլինեն գրիպի էպիդեմիայի վտանգից»,-բացատրեց Քուշկյանը` կրկնելով, որ շատ հիմնավորված է պատվաստումներն անել աշնանը, և ոչ թե հիմա:
Նախարարը նաև ասաց, որ լուրջ կազմակերպչական նպատակային միջոցառումների շնորհիվ Հայաստանը կարողացել է ժամանակին կանխել, կասեցնել և այսօրվա դրությամբ զրոյացնել գրիպի էպիդեմիան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան