Հայկական կողմը չընդունեց արտագնա երկու խաղով մեկնարկելու տարբերակը
Այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական «B» խմբում ընդգրկված հավաքականների ներկայացուցիչները չկարողացան հաստատել խաղացանկը: Championat.ru կայքի թղթակիցները պարզել են, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայացրած տարբերակը ենթադրել է մեկնարկային 2 խաղն անցկացնել սեփական խաղադաշտում` ընդդեմ Հայաստանի և Սլովակիայի ընտրանիների:
Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը կտրականապես մերժել է այդ տարբերակը, որովհետև դրա հաստատման դեպքում մեր ընտրանին ստիպված կլիներ ընտրական փուլն սկսել արտագնա երկու հանդիպումով:
Ելնելով իրադարձությունների նման ընթացքից` Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայացուցիչներն այնուհետև խաղացանկի փոխզիջումային տարբերակ են մշակել Իռլանդիայի և Մակեդոնիայի պատվիրակությունների հետ, սակայն հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը հնարավորություն չի տվել, որ այն ընդունվի:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը, իր հերթին, ցանկանում էր մեկնարկային հանդիպումն անցկացնել Երևանում` ընդդեմ Ռուսաստանի, իսկ այնուհետև Անդորրայում խաղալ տեղի ազգային թիմի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին