«Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ները միայն Քուշկյանինն են
«Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնները պատկանում են միայն առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Այս մասին այսօր հայտարարեց նախարարը` լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք հիշյալ կենտրոնների համասեփականատեր է նաև Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը:
«Համատեղ բիզնես ես որևէ մեկի հետ չունեմ Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց նախարարը` նշելով, որ հիշյալ կենտրոնները շատ վաղուց իրենն են պատկանում:
«Մի 7-8 տարի Էրեբունին կլինի, մի 5-6 տարի «Նաիրին»: Ես երեկ չէ առաջին օրը չեմ սեփականաշնորհել, հասկանում եմ ձեր հարցը, ուզում եմ ասել դա տեղի է ունեցել տարիներ առաջ՝ համապատասխան մեր երկրի օրենքների»,-ասաց Քուշկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան