Ֆրանկոֆոնիայի օրեր՝ մարտի 19-ից ապրիլի 10-ը
Մարտի 19-ին Հայաստանում պաշտոնապես կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի օրերը, որը նախաձեռնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 40-ամյակի կապակցությամբ։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, մոտ մեկ ամիս շարունակ ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, այնպես էլ տարբեր մարզերում կկազմակերպվեն տասնյակ միջոցառումներ, որոնք կներկայացնեն Ֆրանսիայի, Բելգիայի, Կանադայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և ֆրանկոֆոն այլ երկրների մշակութային բազմազանությունը՝ երաժշտության, գրականության, գիտության, կրթության և այլ ասպարեզներում։ Տարաբնույթ միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 10-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները