ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի փոփոխությունը չի ազդի Ռուսաստանի դիրքորոշման վրա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովի փոխտեղումը ոչ մի ձևով չի անդրադառնա Ռուսաստանի դիրքորոշման վրա: Այս մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
«Յուրի Մերզլյակովը ստացել է նոր դիվանագիտական նշանակում, ինչը միանգամայն բնական է ԱԳՆ աշխատակցի համար: Սակայն պետք չէ արագացնել իրադարձությունները: Կարծում եմ, որ այն բանից հետո, երբ Մերզլյակովը վայր կդնի հատուկ նշանակությունների դեսպանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահի գործառույթները, մենք կկարողանանք խոսել նոր ներկայացուցչի նշանակման մասին: Համոզված եմ, որ նրա աշխատանքը կլինի լիաամասշտաբ և ոչ պակաս էներգիայով լի, քան նախորդինը»,- ասել է Նեստերենկոն և հավելել.
«Կցանկանայի ավելացնել, որ Մինսկի խմբում Ռուսաստանի դիրքորոշումը չի որոշվում ներկայացուցիչներով: Այն որոշվում է ՌԴ նախագահի կողմից և իրականացվում է արտաքին գործերի նախարարության կողմից: Այնպես որ եկեք սպասենք մեր ներկայացուցիչների փոփոխությանը: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Ռուսաստանի կողմից արվում է անհրաժեշտ ամեն ինչ` Մինսկի խմբում ակտիվ դերը պահպանելու համար:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան