Սամվել Մուրադյան. «Շանհայ ԷՔՍՊՈ 2010»-ը և 2մլն ԱՄՆ դոլլարը
«Շանհայ 2010» միջազգային ցուցահանդեսն անցնում է «բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով: Այցելուների գերակշռող զանգվածը փնտրելու է բարեկեցիկ կյանք ապահովող տուրիստական վայրեր կամ բարեկեցիկ կյանքի ապահովմանն ուղղված բիզնես- առաջարկեր ստանալու հնարավորություն:
Մեր կառավարությունը որոշել է ցուցահանդեսում ներկայացնել «Աշխարի ազգերի կողմից կառուցվելիք քաղաքի» հնարավորության գաղափարը, որը պետք է այցելուների մոտ հաստատի հայկական պետության հանդուրժուղականությունը - «տոլերանտությունը» այլազգի մշակույթի հանդեպ: Այսպիսով, այցելուները տեսնելու են Արարատ սարի ֆոնի վրա նոր, այսինքն գոյություն չունեցող քաղաքի մակետ: Մակետի շուրջ տեղադրվելու են խիստ սահմանափակ քանակով և ցուցահանդեսների ներկայիս տեխնոլոգիական մակարդակի համար անթույլատրելի որակով ներկայացվող նյութեր, այսինքն` թղթի վրա կամ պերսոնալ համակարգչով:
Եթե անգամ մենք կարողանանք ինչ-որ մեկին համոզենք, որ այնքան տոլերանտ ենք, որ պատրաստ ենք Սարդարապատի ճակատամարտում պահպանած Արարատյան դաշտավայրի վերջին հատվածը զոհաբերել տոլերանտությանը, միևնույն է 120 մլն այցելուներից ոչ մեկը չի ուզելու տուրիստ գնալ չկառուցված քաղաք և կամ բիզնես պլանավորել չկառուցված քաղաքի հետ: Տոլերանտ քաղաքի կառուցման գաղափարով հետաքրքրված մարդկանց հանդիպելու համար պետք չի գնալ տնտեսական ցուցահանդես, իսկ եթե նման մեկին ցուցահանդեսում հանդիպես, ապա նրան հետաքրքրող հարցերին պլաստմասսայե արկղիկներ ցուցադրելով պատասխանել չես կարող:
Քաղաքի կառուցումով հետաքրքրվողներին պետք կլինի իմանալ ով և ինչ գումարներով պետք է կառուցի քաղաքը, ով պետք այն բնակեցնի, ում քաղաքական – պետական իշխանության ներքո է լինելու այն, ինպես պետք է ապրի աշխատի քաղաքի բնակչությունը և այլն: Նման հարցեր լուծողների հետ խոսում են այլ ֆորմատով և այլ պատրաստվածության մակարդակով:
Այսպիսով, տոլերանտություն, ապացուցելու համար մենք կորցնում ենք տուրիզմի, գիտության, արդյունաբերության և տրանսպորտային կոմունիկացիաների բնագավառներում համագործակցության մեր առաջարկները աշխարհի ամենից արագ զարգացող երկրում վեց ամիս շարունակ ցուցադրելու հնարավորությունից:
Թվարկածս բնագավառներում մենք որպես պետություն և որպես ազգ ասելու շատ բան ունենք և այդ ամենը կառավարությանը ներկայացվել է տարբեր կազմակերպությունների կողմից: Ներկայացնեմ հարցերից թեկուզ մեկը: Զվարթնոց օդանավակայանը գտնվում է Հնդկաչինը Եվրոպային միացնող ուղիների մեջտեղում և շատ հետաքրքիր է օգտագործման համար, քանի որ բացի այն որ ունի լավ զարգացած օդանավակայանային ենթակառույցներ, գտնվում է 1 մլն ավել բնակչությամբ մայրաքաղաքից ընդամենը 20 րոպե ճանապարհի վրա, պատմամշակութային հարուստ գոտում: Երկիր մուտք գործելու համար նպաստավոր պայմաններ ունեցող 5 և ավելի ժամ հաջորդ չվերթին սպասող ուղևորին ավելի լավ հանգստի և ժամանցի պայմաններ չի կարող առաջարկել իր ներքին կառույցներով ոչ մի օդանավակայան: Հաբ օդանավակայանի կոնցեպտի կիրառումը կարող էր խթանել փոքր ինքնաթիռների շահագործումը Հնդկաչին – Եվրոպա ուղղություններով և զարգացներ ոչ միայն Զվարթնոց օդանավակայանը, այլ նաև տուրիզմի սպասարկման ենթակառույցները: Եթե անգամ այդ գաղափարը չգտներ շահառուներ Չինաստանի արագ զարգացող ավիացիայի կողմից, դրան նվիրված տեսանյութերը կարող էին հայկական սրահում ներկայացվել մոնիտորների վրա մշակույթային տուրիզմի սիրահարներին:
«Շանհայ 2010» միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպելուց մեր վարչապետին շրջապատող ֆունկցիոներները ցայտուն ցուցաբերեցին իրենց հատուկ մեկ այլ գործելակերպ: Այն է հայտարարվեց վառ և մոդայիկ խոսքերով նկարագրվող մի գաղափար, որի շուրջը մրցութային քննարկումների պատրանքի ներքո սկզբից գործնական դաշտից հեռացվեց ծախսվելիք 2մլն գերազանցող ԱՄՆ դոլար գումարը: Հետագայում կառավարության մասնակցությամբ արտերկրում գրանցվեց մի կազմակերպություն, որը պետք է իրագործի հրաշքներ, երկու ամսում իրացնի 2մլն ԱՄՆ դոլլար: Բացահայտ է որ նման գումարը նման խնդրի շուրջ հնարավոր է միայն յուրացնել և կամ փոշիացնել, քանի որ լայնածավալ իրական ծախսերի համար չկա ոչ ծախսային տարածք, ոչ էլ ժամանակ:
Առաջարկում ենք գումարների յուրացմանը և կամ փոշիացմանը զուգահեռ գոնե տեղ տալ բարձր տեխնոլոգիական որևէ պրոյեկտի ներկայացնելու համար Շանհայում նաև պետական և ազգային շահերը:
Սամվել Մուրադյան
«Ավիաինֆոտել»ՓԲԸ
Նյութը` առանց խմբագրումներ: Panorama.am-ը պատրաստ է «Աշխարհի քաղաք» նախագծի հետ կապված հրապարակել մասնագետների և շահագրգիռ կողմերի կարծիքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա