Հայկական ընտանիքի ապրած դրամայի մասին պատմող ֆիլմը Թուրքիայում ճանաչվել է լավագույնը
Թուրքիայի «Սելչուք» համալսարանի Հեռահաղորդակցության և կապուղիների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ Էմրե Քարադաշի և Դենիզ Օղուզսոյի ներկայացրած ֆիլմը «Akbank կարճամետրաժ ֆիլմեր» խորագրով 6-րդ կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն վավերագրական կինոնկար» անվանակարգում: Այս մասին հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքը:
Մրցանակի արժանացած «Պատ» անվանումով 30 րոպե տևողությամբ այդ ֆիլմը պատմում է Դիարբեքիրի պատմական մի եկեղեցիում օթևանած հայկական ընտանիքի ապրած դրամայի մասին: