«Փաստեր բռնի իսլամացված հայերի վերաբերյալ` Թալեաթ փաշայի օրագրում»
Թալեաթ փաշայի վերջերս հրապարակված օրագրում կան փաստեր հայերի բռնի իսլամացման վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Նույնիսկ նրա ձեռագրով գրված է, թե քանի հազար հայ երեխա է որբ մնացել և որ տարածքներում են նրանք: Կա նրա կարգադրությունը, որ այս երեխաներին մուսուլմանական ընտանիքներին բաշխեն, այն պայմանով, որ նրանց տրվի իսլամական կրթություն և հատուկ շեշտված է, որ նրանց բաժանեն այն տարածքներում, որտեղ չկան քրիստոնայներ և հայեր…որպեսզի այս երեխաները հետագայում էլ իրենց ակունքներին վերադառնալու հնարավորություն չունենան», մանրամասնեց նա:
Բռնի իսլամացված հայերի թեման գրքի վերածելիս` թուրքագետը աշխատել է թուրքական արխիվների հետ, սակայն, ինչպես ինքը նշեց, անձամբ չի աշխատել արխիվներում:
«Թուրքական արխիվների որոշակի փաստաթղթեր վերջին տարիներին հրապարակվել են: Այդ արխիվներն հավաստի են այնքանով, որ ներկայացված են բնօրինակները»,-ասաց Ռ. Մելքոնյանը:
Այնուամենայնիվ, աշխատելով թուրքական աղբյուրների հետ, ինչպես նշեց թուրքագետը, մասնագետները` մասնավորապես թուրքագետները, խնդիր ունեն զտելու տվյալները, քանի որ գոյություն ունի խեղաթյուրման և իրականության շատ բարակ սահման, որը մասնագիտական աչքը պիտի նկատի:
Ռ. Մելքոնյանը ասաց, որ այս արխիվները և նյութերն ուսումնասիրելիս դրանք ենթարկել են լուրջ զտման:
«Համադրել ենք հայկական արխիվներում եղած տվյալների հետ»,-բացատրեց թուրքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան