Գենադի Խազանով. Հայաստանում իմ ստացած ջերմությունը, սերը միշտ յուրահատուկ է լինում
«Վերջին անգամ ես եղել եմ Հայաստանում 2000 թվականին: Այդ ժամանակ զգացողությունս շատ տխուր է` թե ինչպիսի ժամանակաշրջան է ապրում Հայաստանը: Իսկ այժմ ամեն ինչ կարգավորված է: Ես ուրախ եմ դրա համար: Հայաստանում իմ ստացած ջերմությունը, սերը միշտ յուրահատուկ է լինում»,- «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճանաչված և սիրված դերասան Գենադի Խազանովը:
Նշենք, որ այսօր մեկնարկում է «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի մեկարկը տրվելու է Մարզահամերգային համալիրում` «Ես վերհիշում եմ…» մոնոներկայացմամբ` Գենադի Խազանովի կատարմամբ:
Փառատոնի ընթացքում` մարտի 17-24-ը, ցուցադրվելու է 18 ներկայացում` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից և Սերբիայից հրավիրված դերասանների մասնակցությամբ:
Փառատոնին մասնակցում են նաև հայ դերասաններ:
«Փառատոնի ծրագիրը հագեցած է հետաքրքիր մոնոներկայացումներով, մասնակցում են եվրոպական, ռուսաստանյան, հայրենական մի շարք սիրված, ոլորտում ճանաչված արտիստներ, որոնք մեկ շաբաթ շարունակ մեզ կպարգևեն բարձր արվեստին հաղորդակցվելու գեղեցիկ ժամեր»,- ասաց մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանը:
«ԱՐՄՄՈՆՈ» առաջին միջազգային փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա