Հայաստանը պատրաստվում է Ցեղասպանության 100-ամյակին
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Ցեղասպանության 95-ամյա տարելիցին, որ նշվելու է ապրիլի 24-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ:
Նա ավելացրեց նաև, որ արդեն այսօր Հայաստանը պատրաստվում է Ցեղասպանության 100-ամյակին, ինչը ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում, քանի որ Հայաստանը մտադիր է վավերագրական փաստերի վրա հիմնված ֆիլմեր նկարահանել, անցկացնել բազմաթիվ սեմինարներ և այլն:
Տ. Սարգսյանը նշեց նաև, որ նախապատրաստական աշխատանքներն ավելի արդիական են դառնում` հաշվի առնելով Ցեղասպանության միջազգային ճանաչման ասպարեզում վերջին ակտիվացումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան