Թունավորում մանկապարտեզում
Ղազախստանի մանկապարտեզներից մեկում սննդից թունավորվել է 49 երեխա, որից 18-ը հոսպիտալացվել են: Այս մասին հաղորդում է Kazakhstan Today-ը:
Մանկապարտեզի տնօրենի խոսքով, երեխաները ճաշից հետո սրտխառնուք են ունեցել: Մանկապարտեզ ժամանած շտապ օգնության ծառայության բժիշկները երեխանների ստամոքսների լվացում կատարել են հենց մանկապարտեզում:
Դայակներից մեկը տեղեկացրել է, որ երեխաները կերել են ճակնդեղի ապուր, շիլա:
Թունավորված 18 երեխաները հիվանդանոց են տեղափոխվել միջին ծանրության վիճակով: 31 երեխաների ծնողները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխելուց: