Ա. Ղազարյան. ««Վերին Լարս»-ով բեռնափոխադրումները ամբողջությամբ կվերականգնվեն միայն մարտի վերջին»
Այսօրվա ասուլիսի ժամանակ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը անդրադարձավ «Վերին Լարսի» հսկիչ անցակետի բացումից հետո իրականցված բեռնափոխադրումներին:
Նա նշեց, որ եղանակային պայմանների պատճառով դեռևս խոշոր, կցորդով բեռնատարները երթևեկություն չեն իրականացնում, իսկ փոքր մեքենաների երթևեկը վերականգնված է:
««Վերին Լարսի» վերաբացումը հատկապես մեզ համար է կարևոր, իսկ ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա դրանք ամբողջությամբ կվերականգնվեն միայն մարտի վերջում, երբ ձնաբքերը ավարտվեն: Նոյեմբեր ամսին էլ ձնածածակույթի պատճառով, որն անանցանելի է դարձնում այս երթուղին, կրկին կդադարեցվի դրա գործարկումը»,-նշեց Ա. Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա