Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվելու Թուրքիայի Գերագույն դատարան`«Հայերին կարող ենք վտարել» խոսքերի համար
Թուրքիայի աշխատանքի և սոցանվտանգության նախկին նախարար Յաշար Օքույանը, գնահատելով Էրդողանի` Թուրքիայում ապօրինի բնակվող 100.000 հայերին արտաքսելու մասին լոնդոնյան հայտարարությունը, ասել է, որ իրավական տեսանկյունից դա քրեորեն հետապնդելի արարք է, Գերագույն դատարանում քննվելու ենթակա հանցանքի խոստովանություն:
Այս մասին հայտնում է թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալությունը: Նշված լրատվամիջոցին տված հարցազրույցում Օքույանը կոշտ է արձագանքել Էրդողանի այդ հայտարարությանը:
«Այս հայտարարությունները քաղաքականության տեսանկյունից լուրջ հակասություն են ստեղծում: Արձանագրությունների ստորագրման շրջանում վարչապետը Հայաստանի հետ կարգավորման գործընթացը հումանիզմի տեսանկյունից էր մեկնաբանում: Նույն այդ վարչապետը «հայերին կվտարենք» ասելով լուրջ քաղաքական հակասություն է դրսևորում», - ասել է թուրք նախկին նախարարը:
Բացի այդ քաղաքական հակասությունից կա նաև ավելի վտանգավոր հանգամանք. Օքույանի դիտարկմամբ` նման հայտարարությունը, ըստ էության, հանցանքի ինքնախոստովանություն է: Ընդ որում արդարադատության առաջ կանգնելու նույն այդ վտանգը սպառնում է նաև Թուրքիայի աշխատանքի նախարարին` Օմեր Դինչերին:
Վկայակոչելով Սահմանադրությունը օտարերկրացիների աշխատանքին վերաբերյալ գործող օրենսդրական ակտի 48817 հոդվածը` Օքույանը նշել է, որ այդ իրավախախտման համար նախատեսված է 2-4 տարի ազատազրկում: Ընդ որում, նշված օրենքի, պատասխանատվության պետք է ենթարկվի նաև ապօրինի ներգաթյալին աշխատանքով ապահովող գործատուն:
Օքույանը նշել է, որ վաղը պատրաստվում է Թուրքիայի վարչապետի ու Աշխատանքի նախարարի դեմ դատական հայց է ներկայացնել Գերագույն դատարան:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան