Ա. Զաքարյան. «Էրդողանի հայտարարությունը առնվազն տարօրինակ է»
«Ես կարծում եմ, որ պարոն Էրդողանի այդ հայտարարությունը առնվազն տարօրինակ է: Ժամանակակից աշխարհում գոյություն ունեն այս կամ այն երկրում գտնվելու, այցելելու, բնակվելու կամ աշխատելու տարբեր կարգավիճակներ»,- մեկնաբանելով Թուրքիա վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը բրիտանական BBC պարբերականին տված հարցազրույցում սպառնացել էր, թե կարող է Թուրքիայից վտարել մոտ 100.000 ազգությամբ հայերի, ովքեր ըստ նրա ապօրինի են գտնվում Թուրքիայի տարածքում:
«Ես անկեղծ ասած, խիստ կասկածում եմ Թուրքիայի վարչապետի հայտարարած տվյալների վրա: Մի բան հստակ է, որ մինչև Ցեղասպանությունը Թուրքիայում բնակվում էր երկու միլիոնից ավելի հայ: Իսկ այն հանգամանքը, որ նույնիսկ հարյուր տարի անց Թուրքիան դեռևս շարունակում է մտածել ազգությամբ հայերին տարահանելու, տեղահանելու ուղղությամբ դա արդեն տարօրինակ է»,- ընդգծեց պրն. Զաքարյանը:
Հարակից նորություն` Էրդողանը կողմ է, Դավութօղլուն` դեմ` Թուրքիայիում ապօրինի բնակվող հայերի արտաքսմանը
Թուրքագետ. Թուրքիայում հայ միգրանտների թվի վերաբերյալ թուրքական իշխանությունների հրապարակած տվյալները ուռճացված են