Դենիզ Բայքալ. Հայերին արտաքսելու մասին Էրդողանի հայտարարությունը հակամարդկային է ու վտանգավոր
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար, իրավաբան Դենիզ Բայքալը կտրականապես դեմ է արտահայտվել վարչապետ Թայիփ Էրդողանի` Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի հնարավոր արտաքսման մասին հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը այդ մասին ասել էր նախ «BBC»-ին տված հարցազրույցի, ապա նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Բայքալի խոսքով. «Թուրքիա աշխատելու եկած մարդկանց խնդրի օգտագործումը մի ինչ-որ այլ խնդրի լուծման համար բացարձակ անընդունելի է ու հակամարդկային»:
Այս մասին Բայքալը հայտարարել է կուսակցական ժողովի ժամանակ: Ըստ նրա, եթե նման արտահայտություն հնչեր ընդդիմադիր գործչի կողմից, գուցեև, դա որակվեր ընդամենը հարցին սխալ մոտեցում:
«Բայց, երբ արտաքսելու մասին խոսքերը հնչում են երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից, ապա դրանք դառնում են վտանգավոր: Այդ հանգամանքը որպես հաղթաթուղթ օգտագործելը հակասում է մարդու իրավունքներին: Մենք չենք ընդունում Էրդողանի այդ հայտարարությունը»,- ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի` ասել է Դենիզ Բայքալը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին