ԿԲ-ն չի մեկնաբանում ազգային արժույթի արժեզրկումը
Հայասատանի Կենտրոնական բանկը չի մեկնաբանում ազգային արժույթի արզեզրկումը և դոլարի կտրուկ արժևորումը:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԿԲ հասարակայնության հետ կապերի ղեկավար Զառա Բարսեղյանը, ԿԲ-ն երբեք չի մեկնաբանում արժույթի շուկայի նման իրավիճակը: Նա հավելեց, որ իրավիճակը կարող են բացատրել միայն իրենք` շուկայի մասնակիցները:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ԿԲ կողմից ներկարկումների հավանական շարունակություն, Զ. Բարսեղյանն ասաց, որ հնարավոր չէ նման կանխատեսումներ կատարել, քանի որ ԿԲ-ի կողմից ցանկացած ազդակներ կարող են ոչ ճիշտ ընկալվել:
Նկատենք, որ ամսվա սկզբից ԱՄՆ դոլարը թանկացել է 4,04%-ով կամ էլ 15,46 դրամով` հասնելով 384,54 դրամից (01.03) մինչև 400,1-ի (17.03): Այս շրջանում եվրոն թանկացել է 3,13%-ով կամ 16,44 դրամով` հասնելով 524,47 դրամից մինչև 540,91 դրամի: Այսօրվա դրությամբ, դոլարը հայկական առևտրային բանկերում արժե սկսած 402 դրամից, իսկ եվրոն` 550 դրամից:
Նշենք, որ ազգային արժույթը սկսեց անկում ապրել վերջին մեկուկես ամսում. փետրվարի 1-ին դոլարն արժեր 376,03 դրամ, իսկ եվրոն` 523,06: Հաջորդող օրերից արտարժույթը աճել է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան