Էյնուլլա Ֆաթուլլաեւի ընտանիքի անդամներին մահվան սպառնալիքներ են արվել
«Գյունդալիք Ազերբայջան» եւ «Ռեալնի Ազերբայջան» թերթերի բանտարկված խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւի ընտանիքին մահվան սպառնալիքներ են արվել: Լրագրողի հայրը` Էմին Ֆաթուլլաեւը, «Ազադլըգ» ռադիոկայանին հայտնել է հետեւյալը.
«Երեկ` ժամը 24-ն անց կեսին, հեռախոսով անհայտ մարդը սպառնացել է, որ ոչ ես, ոչ էլ որդիս այլեւս ոչինչ չխոսենք, թե չէ մեր ընտանիքի համար վատ կլինի: Ասաց, որ որդուս եւ ամբողջ ընտանիքիս վտանգ է սպառնում, պետք է սպանեն բոլորիս»:
Նա այդ հեռախոսազանգի մասին գրավոր տեղեկացրել է նաեւ Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանությանը: