Ադրբեջանի հանրապետական ՄԻԱՎ/ՁԻԱՀ կենտրոնի շատ աշխատակիցներ վարակվել են «հեպատիտC» վիրուսով
Ադրբեջանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի բուժաշխատողներից մեկը «Ազադլըգ»-ին հայտնել է, որ իր աշխատակիցներից շատերը մասնագիտական գործունեության ընթացքում վարակվել են վտանգավոր վիրուսով:
Վարակվածների մեջ են անգամ հիվանդանոցի դռնապանը եւ հավաքարարը: Ըստ թերթի այդ մասին գիտի նաեւ կենտրոնի տնօրեն Հագիգաթ Գադիրովան, ով հայտարարել է, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի ազգականն է: Աղբյուրը նշում է, որ հենց նրա ցուցումով էլ պատասխանատու անձինք թաքցրել են վարակվածների հետ պատահած դժբախտությունը եւ կեղծել երեք ամիսը մեկ աշխատակիցների բժշկական քննության արդյունքները:
Թերթը գրել է, որ կենտրոնի աշխատակիցներից այնքան շատ մարդ է վարակվել «հեպատիտC»-ով, որ կասկած չի մնում, որ նրանք հենց այդտեղ են վարակվել:
Թեեւ ՁԻԱՀ հիվանդության դեմ պայքարի նպատակով «Global Fond» միջազգային հիմնադրամը եւ այլ դոնոր կազմակերպություններ վերջին 4 տարիներին 20 մլն դոլարից ավելի օգնություն են հատկացրել կենտրոնին, հիվանդանոցային պայմաններն այդտեղ գրեթե չեն փոխվել, եւ բուժաշխատողները վարակվել են հիվանդանոցի` հենց ոչ նորմալ պայմանների պատճառով:
Թերթը նշում է, որ կենտրոնի աշխատակիցները սոցիալական եւ բժշկական ապահովագրություն չունեն, այն դեպքում, երբ օրենքով նրանք պետք է ապահովագրվեն պետության հաշվին: Կենտրոնի տնօրենի կամայականություններն այն աստիճանի են հասել, որ նա ինքնակամ կրճատել է աշխատավարձերը եւ նախատեսված պարգեւատրումները:
«Ազադլըգ»-ը հայտնում է, որ իրավիճակը շտկելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում այն դեպքում, երբ տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների մասին տեղյակ է անձամբ Ադրբեջանի առողջապահության նախարար Օգթայ Շիրալիեւը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան