Հայերին Թուրքիայից վտարելու Էրդողանի հայտարարությունը դատապարտել են նաև այդ երկրի միակ հայկական գյուղում
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի` ապօրինի ներգաղթյալ հայերին արտաքսելու մասին սուլթանական հայտարարությունն անարձագանք չի մնացել նաև այդ երկրի միակ հայկական Վաքըֆլը գյուղի կողմից: Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի` գյուղական այդ համայնքի ղեկավար Պերճ Քարթունը Էրդողանի այդ սպառնագին հայտարարությունն անհաջող ու անվայել է համարել:
Նշենք, որ Մուսա լեռան ստորոտում տեղակայված Վաքըֆլըն միակ հայկական գյուղն է Թուրքիայում: Մինչդեռ նախքան 1915-ի տեղահանությունն ու ցեղասպանությունն Անատոլիայում հայկական գյուղերի թիվը հաշվվում էր հարյուրներով: Գյուղում եկեղեցի կա` Սբ. Մարիամ Աստվածածին, սակայն չկա քահանա: Գյուղացիները խոսում են երեք լեզվով` հայերեն, թուրքերեն և արաբերեն:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ