Ադրբեջան. դեռևս 58 քաղբանտարկյալներ շարունակում են մնալ անազատության մեջ
Ադրբեջանում դեռևս 58 քաղբանտարկյալներ շարունակում են մնալ ազատազրկման վայրերում, այս մասին, Թուրան լրատվական գործակալության փոխանցմամբ հայտնել է Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը:
Իրավապաշտպանի խոսքերով, կան մի շարք քաղբանտարկյալներ, որոնք գտնվում են անազատության մեջ ավելի քան 15 տարի. հայր և որդի Վագիֆ, Մաղսուդ Հուսեյնովներ: Ընդ որում` Վագիֆ Հուսեյնովն արդեն 72 տարեկան է:
Իսկ իրավապաշտան Նովելլա Ջաֆարօղլուն ևս մեկ անգամ խստորեն դատապարտել է իշխանություններին` կոչ անելով, ազատ արձակել բլոգերներ Էմին Միլլին և Ադնան Գաջիզադեին, ինչպես նաև հայտնի լրագրող Էյնուլ Ֆաթուլլաևին: Նա նշել է, որ ինքը բազմիցս է դիմել երկրի նախագահին` հիվանդ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կապակցությամբ:
Իսկ ահա իրավապաշտպան Գոջամանլին հույս է հայտնել, որ երկրին մի օր կհաջողվի կարգավորել քաղբանտարկյալների հետ կապված խնդիրը, որը հսկայական վնաս է հասցնում Ադրբեջանի իմիջին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան