Որոշվելու է Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության նախագահի 2009 թվականի երիտասարդական մրցանակի հաղթողը
Մարտի 21-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում Հանրապետության նախագահի 2009 թվականի երիտասարդական մրցանակի թեկնածուների երկրորդ` եզրափակիչ փուլը: Երկրոդ փուլ են դուրս եկել Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն), Էդուարդ Ներսիսյանը`(սաքսոֆոն), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), Նարեկ Սարգսյանը`(ջութակ), Պետրոս Սիմիդյանը (դաշնամուր):
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինից հայտնում են, որ մուտքն ազատ է:
Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը շնորհվում է 2005 թվականից` Պողոսյան հիմնադրամի հովանավորությամբ: Ամենամյա մրցույթին մասնակցում են դասական երաժշտության, գրականության, կերպարվեստի եւ կինոյի բնագավառերի համար դիմած երիտասարդները: Հաղթողներին հանձնվում է մրցանակ` վկայագրի, շքանշանի և 2500 դոլարին համարժեք դրամի տեսքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները